Ի՞նչ է առաջարկում Իթվինինգի հարթակը

Միանալով «eTwinning»-ին (Իթվինինգ)՝ ուսուցիչները դպրոցի անձնակազմը կդառնան «Եվրոպական դպրոցների համայնքի» մի մասը կօգտվեն անսահմանափակ հնարավորություններից:
Համագործակցե՛ք Եվրոպայի Ձեր գործընկերների հետ եվ ոգեշնչվեք նրանցից
Իթվինինգում ուսուցիչները իրենց աշակերտների հետ կազմակերպում վարում են առցանց դեմ առ դեմ միջոցառումներ Էրազմուս+ ծրագրին մասնակցող երկրների գործընկերների հետ միասին: Նրանք Թվին տարածք (TwinSpace) միջավայրի օգնությամբ մասնակցում են համագործակցային նախագծերին: Ազգային աջակցման կազմակերպությունները պատասխանատու են օգտատերերի գրանցումների վավերացման համար, որպեսզի վերջիններս դառնան Իթվինինգի մասնակիցներ կամ «Իթվիներներ»՝ այդպիսով իսկ ապահովելով հարթակի անվտանգությունը, աջակցելով ուղղորդոլով ուսուցիչներին ճանաչելով նրանց աշխատանքը ազգային եվրոպական որակի հավաստագրերի միջոցով: Յուրաքանչյուր տարի լույս տեսնող Իթվինինգի գրքում ներկայացված են ամենանորարար նախագծերը: Իսկ ամենահաջողված նախագծերը պարգատրվում են Իթվինինգի եվրոպական մրցանակներով կազմում են նախագծի պատկերասրահի մի մասը:
Կիսվե՛ք գործընկերների հետ
Իթվինինգ համայնքը կազմված է հազարավոր ուսուցիչներից մանկավարժներից, ովքեր կիսում են ներառական դպրոցների տեսլականը՝ օգտագործելով տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները իմաստալից ձով առավելագույնս օգտագործելով 21-րդ դարի հմտությունները: Իթվինինգցիները հանդիպում առցանց համագործակցում են դպրոցում, Իթվինինգի միջոցառումների կոնֆերանսների ժամանակ, ցանկացած այլ վայրում, որտեղ կարող են ոգեշնչել միմյանց՝ ավելի լավ կրթելու աշակերտներին: Եվրոպական դպրոցների կրթական հարթակում Իթվինինգի տարածքը առաջարկում է նախագծերի պատրաստի մոդելներ, գործնական օրինակներ, առաջարկություններ առցանց միջավայր, որտեղ իթվինինգցիները կարող են շփվել, ստեղծել նախագծեր, կիսվել սովորել միասին՝ իրենց հետաքրքրություններին համապատասխան:
Կատարելագործվե՛ք միասին
Ցկյանս ուսուցումը կարոր է ուսուցիչների համար, Իթվինինգի համայնքի անդամները օգտվում են վեբինարներից, կարճաժամկետ երկարաժամկետ առցանց դասընթացներից (ներառյալ MOOC-երը), ինքնաուսուցման նյութերից, կոնֆերանսներից մասնագիտական զարգացման այլ դեմ առ դեմ հնարավորություններից, որտեղ նրանք հանդիպում են տարբեր ոլորտների փորձագետների կատարելագործում են իրենց հմտությունները: Այս միջոցառումները ուսուցիչներին հնարավորություն են ընձեռում կապեր հաստատել, սովորել միասին մինույն համայնքի մաս կազմել:
Նպաստե՛ք Իթվինինգի զարգացմանը եվ տոնեք
Ինչպես բոլոր համայնքները, այնպես էլ Իթվինինգն ունի առանցքային միջոցառումներ: Տարեկան թեման երկու առցանց արշավների կենտրոնում է լինում, որոնք կազմակերպվում են գարնանը աշնանը, որոնց ընթացքում իթվինինգցիները փոխանակվում են գաղափարներով, նախագծեր են պլանավորում, նյութեր են կազմում սովորում են միասին: Եվ ամեն տարի՝ մայիսի 9-ին, համայնքը նշում է Եվրոպայի օրը որպես Իթվինինգի օր՝ այնպիսի միջոցառումներով, որոնք ստիպում են իթվինինգցիներին իրենց զգալու ինչ-որ յուրահատուկ բանի մաս, որտեղ էլ որ նրանք լինեն:
Դարձի՛ր գլխավոր դերակատար
Իթվինինգի դեսպանները համայնքի հենասյուներն են համարվում: Նրանք ընտրվում են ազգային մակարդակով, ուսուցիչներին տրամադրելով ուսուցում աջակցություն, փոխանցելով իրենց էներգիան ու ոգորությունը՝ այդպիսով իսկ նպաստելով Իթվինինգի զարգացմանն ամեն օր: Կարող եք ստանալ տեղեկատվություն, թե ինչպես դառնալ դեսպան ձեր երկրի Ազգային աջակցման կազմակերպություններից:
Դպրոցները, որոնք արժանացել են (eTwinning Schools Label), այն օրինակելի մոդելներ, են կիսում են այն գաղափարները, որոնցից ոգեշնչվում է Իթվինինգը՝ միասնական ղեկավարում, համագործակցություն փոխանակում, աշակերտները՝ որպես փոփոխության, ներառման մանկավարժական նորարարության տարածողներ: Հետեք հարթակի նորություններին, որպեսզի տեսնեք, թե երբ է բացվում հայտերի ընդունումը։
Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ Իթվինինգի դեսպան, ցանկացած դպրոց կարող է ստանալ «Իթվինինգ դպրոց»-ի կոչումը:
Ինչպե՞ս միանալ Իթվինինգին
Գրանցվեք որպես օգտատեր այսօր Եվրոպական դպրոցների կրթական հարթակում՝ օգտագործելով ԵՄ մուտքի տվյալները խնդրեք Ձեր Ազգային աջակցման կազմակերպությանը հաստատել Ձեզ որպես իթվինինգի մասնակից այն երկրում, որտեղ գտնվում է ձեր դպրոցը:
Ի՞նչ է առաջարկում Իթվինինգի հարթակը
Իթվինինգցիները կարող են հաղորդակցվել, կիսվել համագործակցել Իթվինինգում գրանցված այլ մասնակիցների դպրոցների հետ՝ կապ հաստատելով միմյանց հետ առաջարկվող սոցիալական ցանցերի գործառույթների միջոցով ներգրավվելով Սենյակներում (Rooms), Իթվինինգի խմբերում եվրոպական նախագծերում:
- Սենյակները (Rooms) միկրո խմբեր են, որոնք հնարավորություն են տալիս իթվինինգցիներին մասնակցելու տեսակոնֆերանսներին ունեն ֆորումի ու ֆայլերի արխիվներ։
- Իթվինինգի խմբերը այն վիրտուալ վայրեր են, որտեղ իթվինինգցիները հանդիպում քննարկում են կոնկրետ առարկաներ, թեմաներ կամ հետաքրքրության այլ ոլորտներ: Իսկ առաջարկվող խմբերը այն խմբերն են, որոնք համակարգվում են ԿԱԾ-ի կողմից որոնց մոդերատորները փորձառու իթվինինգցիներ են ():
- Իթվինինգի նախագծերը ներառում են տարբեր թեմաների հիմնական կարողությունների զարգացմանը միտված գործունեության տեսակներ, ներառում են երկու կամ ավելի ուսուցիչների նրանց աշակերտներին: Յուրաքանչյուր նախագիծ ունի իր սեփական Թվին հարթակը՝ անվճար օգտագործման, անվտանգ միջավայր, որը հասանելի է միայն նախագծի մասնակիցներին, ձեր կողմից ընտրված հյուրերին աշակերտներին:
Իթվինինգցիները կարող են նա միանալ Եվրոպական դպրոցների կրթական հարթակի կողմից կազմակերպված առցանց մասնագիտական զարգացման հնարավորություններին: Այս առաջարկներից որոշները հարմարեցված կլինեն Իթվինինգցիների հատուկ հետաքրքրություններին կարիքներին հասանելի կլինեն բացառապես նրանց համար.
- Կարճաժամկետ առցանց դասընթացները ինտենսիվ են, հետաքրքիր ուսուցիչներին ծանոթացնում են որէ թեմայի հետ, գաղափարներ են խթանում օգնում են նրանց զարգացնել իրենց հմտությունները:
- MOOC-երը (Մասսայական բաց առցանց դասընթացներ) տում են 4-6 շաբաթ պահանջում են 12-25 ժամ ուսուցման ժամանակ այս ժամանակահատվածում: Դասընթացի ընթացքում մասնակիցներն ազատ են առաջադրանքներն իրականացնելու իրենց հարմար պահին: Հաջողությամբ ավարտելու դեպքում տրվում է վկայական:
- Վեբինարները ուղիղ մեկ ժամ տողությամբ առցանց տեսահանդիպումներ են, որտեղ ուսուցիչները հնարավորություն ունեն սովորելու քննարկելու տարբեր թեմաներ:
- Վեբինարների շարքը երկու վեբինար հանդիպումից է բաղկացած, որոնք միմյանց հետ կապված են ինտերակտիվ առցանց առաջադրանքի միջոցով:
- Առցանց կոնֆերանսները միջոցառումները նախատեսված են նվիրված են հատուկ թիրախային լսարաններին թեմաներին:
Դուք չե՞ք կարող միանալ Իթվինինգին
Միայն դպրոցի անձնակազմը կարող է միանալ Իթվինինգ համայնքին: Եթե դուք դպրոցի անձնակազմից չեք, ապա կարող եք միայն օգտվել համագործակցել Եվրոպական դպրոցների կրթական հարթակի այլ բաժիններում անվճար: Բացահայտեք այս բոլոր հնարավորությունները այստեղ: Իթվինինգի մասնակիցները կարող են հրավիրել Իթվինինգում չգրանցված որէ մեկին՝ կոնկրետ նախագծերի համար: