Ƶ

Skip to main content
European School Education Platform
PROJECT
Active

Կասկածի ուժը. Մտածել, Քննել, Գտնել

ծրագիրը նպատակ ունի զարգացնել աշակերտների քննադատական և ստեղծագործ մտածողությունը՝ սովորեցնելով նրանց կասկածել ստացված տեղեկատվությանը, ինքնուրույն վերլուծել, կշռադատել փաստերը և ձևակերպել հիմնավորված կարծիքներ։ Նախագիծը կհիմնվի հարցումների, հետազոտությունների, փաստերի ստուգման, քննարկումների և խմբային աշխատանքի վրա: Աշակերտները կսովորեն չընդունել որևէ տեղեկություն անմիջապես ճշմարիտ լինելու ենթադրությամբ, այլ վերլուծել դրա աղբյուրները, տրամաբանությունը և հնարավոր կողմնակալությունները։ Նախագիծը խրախուսում է գիտական և փիլիսոփայական մտածողությունը՝ տարբեր թեմաների (գիտություն, պատմություն, լրատվություն, շրջակա միջավայր, մեդիա և այլն) ուսումնասիրության միջոցով։ Միջազգային համագործակցությունը թույլ կտա աշակերտներին տեսնել տարբեր մշակութային մոտեցումներ քննադատական մտածողությանը և հարստացնել իրենց փորձը տարբեր տեսակետների միջոցով։
Created on
6 members

Information

Members:
6
Membership:
Armenia(6)
Age range:
12
-
16
Subjects of teaching:
Vocational subjects of teaching: